Թիվ 1 տուն-ինտերնատում բնակվող տարեցներից մեկն իր մատանին նվիրել է Աննա Հակոբյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թիվ 1 տուն-ինտերնատում բնակվող տիկին Լառան իր մատանին նվիրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Աննա Հակոբյանը՝ կից տեղադրելով լուսանկարներ:
«Թիվ 1 տուն ինտերնատում տիկին Լառան (նկարում) իր ձեռքից մատանին հանեց, դրեց իմ մատը՝ որպես իրենից հիշատակ... Ինչպես որ մայրիկներն են իրենց ամենասիրելի զարդը նվիրում դուստրերին, կամ՝ տատիկները՝ թոռներին»,- նշված է գրառման մեջ:


Աննա Հակոբյանը տուն-ինտերնատ էր այցելել՝ տարեցներին շնորհավորելու գալիք Ամանորի ու Սուրբ ծննդյան առթիվ:
Կարդացեք հոդվածը` العربية