Քաղաքականություն

Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է Հայաստանը տարվա երկիր ճանաչվելու առթիվ

1 րոպեի ընթերցում

Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է Հայաստանը տարվա երկիր ճանաչվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է«The Economist»-ի կողմից Հայաստանը տարվա երկիր ճանաչվելու առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեքսիս Օհանյանը այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Իրապես արժանի է, եղբայրներ և քույրեր: Դուք բոլորդ դա արեցիք խաղաղ և հզոր»,- գրել է Ալեքսիս Օհանյանը:

Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր: Կոչումը տրվել է երկրում առաջընթաց ապահովելու համար:

Պարբերականը նշում է, որ 2018 թվականի ապրիլին սկսած փողոցային խաղաղ պայքարը հանգեցրեց իշխանափոխության: Խարիզմատիկ և մորուքավոր նախկին պատգամավոր Նիկիոլ Փաշինյանը բողոքի ալիքի վրա եկավ իշխանության և պայքար է տանում կոռուպցիայի դեմ։ Նրա նոր քաղաքական ուժն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հավաքել է 70 տոկոս քվե: Պարբերականն ընդգծել է, որ այս երկիրը ժողովրդավարությունը վերականգնելու շանս ունի։ «Այդ իսկ պատճառով Հայաստանը մեր տարվա երկիրն է»,-նշել է պարբերականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում