Պաշտոնական

«Արմենպրես»-ն անաչառ և հավաստի լրատվությամբ կշարունակի նպաստել Հայաստանի մասին արժանահավատ տեղեկատվության մատուցմանը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

2 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ն անաչառ և հավաստի լրատվությամբ կշարունակի նպաստել Հայաստանի մասին արժանահավատ տեղեկատվության մատուցմանը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը մեկդարյա գործունեությամբ իր ուրույն տեղն է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ:Այս մասին նշված է «Արմենպրես» լրատվական գործակալության 100-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

«Սիրելի «Արմենպրեսականներ»,

Ջերմորեն շնորհավորում եմ «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-րդ տարեդարձի առթիվ: Գործակալությունը մեկդարյա գործունեությամբ իր ուրույն տեղն է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Գործակալության հարուստ արխիվային նյութերում պահպանվում են մեր երեք հանրապետությունների կյանքում տեղի ունեցած գրեթե բոլոր կարևորագույն իրադարձություններին վերաբերող տեղեկատվություններ ու լուսանկարներ, որոնք մեր երկրի վավերագրական ժառանգության կարևոր մասն են:

Արժևորելով «Արմենպրես»-ի անցած ուղին՝ վստահ եմ, որ գործակալությունն իր անաչառ և հավաստի լրատվությամբ կշարունակի նպաստել ինչպես մեր երկրի ներսում այնպես էլ դրա սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության մասին արժանահավատ տեղեկատվության մատուցմանը, քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, որպես չորրորդ իշխանության ներկայացուցիչ հանրային կարևոր նշանակություն ունեցող հարցերի բարձրաձայնմանն ու լրատվական դաշտի շարունակական զարգացմանը:

«Արմենպրես»-ի ողջ անձնակազմին մաղթում եմ անսպառ ստեղծագործական եռանդ, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ հետագա պատասխանատու գործունեության մեջ»,- շնորհավորական ուղերձում նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում