Սերգեյ Լավրովը Հունաստանում կքննարկի Իրանի միջուկային ծրագիրը

1 րոպեի ընթերցում

ԱԹԵՆՔ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային ծրագրի խնդիրները, տարածաշրջանային համագործակցությունը եւ Ռուսաստանի եւ Հունաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները Աթենքում կքննարկի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 6-ին կատարելիք այցի ընթացքում: «Ռուսաստանի արտգործնախարարի աշխատանքային այցը տեղի կունենա նրա հույն պաշտոնակից Պետրոս Մոլիվյատիսի հրավերով: Սերգեյ Լավրովը կհանդիպի նաեւ երկրի վարչապետ Կոստաս Կարամանլիսի եւ նախագահ Կարոլոս Պապուլյասի հետե,- հինգշաբթի օրը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Յորգոս Կումուցակոսը: «Աթենքում քննարկվելիք թեմաներից կլինեն Ռուսաստանի եւ Հունաստանի երկկողմ հարաբերությունները, Կիպրոսի հակամարտության կարգավորման հիմնախնդիրը, Բալկանները, այդ թվում եւ Կոսովոնե,- հավելել է դիվանագետը: «Կքննարկվեն նաեւ Եվրամիության եւ Ռուսաստանի հարաբերությունները, սեւծովյան տարածաշրջանի համագործակցությունը, Մերձավոր արեւելքի իրադրությունը եւ Իրանի միջուկային ծրագիրըե,- եզրափակել է Հունաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Հայերեն

Ռուբիոն մեկնարկել է Հնդկաստան այցը

Ոստիկանությունը սպանության նախապատարաստության 20-ից ավելի դեպք է բացահայտել

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն

ՀՀ ՊՊԾ-ն ակտիվորեն մասնակցում է COP17-ի պլանավորման և անվտանգության ապահովման աշխատանքներին

Իտալահայ երաժիշտ Մինաս Լուռեանն անդրադարձել է Tհe Tallis Scholars երգչախմբի վենետիկյան համերգի սկավառակների թողարկմանը

Դեսպան Սերոբ Բեջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետին

ՊԵԿ-ի գործառույթները պետք է մշտապես հավասարակշռության մեջ լինեն շրջակա միջավայրի առաջնահերթությունների հետ. Սոսե Ստեփանյան

Հանրային տրանսպորտում կնոջը վիրավորած տղամարդու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանության հատկանիշներով

Արզնիում կանցկացվի հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային, խոհանոցային փառատոն

Մերցը նշել է, որ Ուկրաինային օգնությունը պետք է շարունակվի՝ չնայած եվրոպական երկրների բյուջեների վրա մեծ բեռին