Կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

ՆԻնչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀՊՆ լրատվական ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել են հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար ս.թ. հոկտեմբերի 31-ին հայտարարված մրցույթի մասնակցության հայտերը:

Ուսումնասիրելով ներկայացված հայտերը և վարժարանի զարգացման վերաբերյալ գործադիր տնօրենի պաշտոնի թեկնածուների ծրագրերը` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ որոշում են կայացրել Գեղամ Սարգսյանի թեկնածությունը հաստատելու և գործադիր տնօրենի պաշտոնում վերանշանակելու վերաբերյալ:

Հայերեն