Հասարակական

Աննա Հակոբյանը շվեյցարական «Genolier» կլինիկայի հետ համագործակցության ուղիներն է քննարկել

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը շվեյցարական «Genolier» կլինիկայի հետ համագործակցության ուղիներն է քննարկել

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեկտեմբերի 14-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է շվեյցարական «Genolier» կլինիկա, որը համարվում է Շվեյցարիայի Համադաշնության առաջնակարգ բժշկական ծառայություն մատուցող 5 լավագույն բժշկական հաստատություններից մեկը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, այցի ընթացքում «Genolier» կլինիկայի գործադիր տնօրեն Բաբս Սիկլետը ներկայացրել է կլինիկայի գործունեությունը, մատուցվող բժշկական ծառայությունները, այլ կլինիկաների համամետությամբ մատուցվող ծառայությունների առանձնահատկությունները:

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը կարևորել է Հայաստանում «Genolier»-ի փորձի ներդրումը, որը կարող է անհամամետ բարձրացնել թե´ կյանքի որակը, թե´ բժշկական ծառայությունների արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի առաջիկայում հայաստանցի բժիշկներ և բժշկական կենտրոններում աշխատող ադմինիստրատիվ աշխատակիցները կարողանան վերապատրաստման դասընթացներ անցնել կլինիկայում:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում