Տնտեսություն

ԿԲ նախագահի տեղակալը ներքաղաքական զարգացումների շրջանում բանկային համակարգի կայունությունը համարում է երկարատև աշխատանքի արդյունք

2 րոպեի ընթերցում

ԿԲ նախագահի տեղակալը ներքաղաքական զարգացումների շրջանում բանկային համակարգի կայունությունը համարում է երկարատև աշխատանքի արդյունք

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներքաղաքական զարգացումների շրջանում բանկային համակարգի կայունությունը երկարատև և լուրջ աշխատանքի արդյունք է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալՆերսես Երիցյանընման տեսակետ հայտնեց դեկտեմբերի 14-ին կայացած «Ֆիչ Ռեյթինգս»-ի երևանյան համաժողովին:

«Տարվա ընթացքում մենք ունեցել ենք բավականին լուրջ շոկի հնարավորություն՝ պայմանավորված քաղաքական զարգացումներով: Սակայն փոխարժեքը, բանկային, ֆինանսական համակարգը Հայաստանում կայուն են մնում: Սա երկարատև և լուրջ աշխատանքի արդյունք է։ Հնարավոր է, որ պրոֆեսիոնալ աշխատանքը արտաքինից չի երևում: Երբ համակարգի կապիտալն ավելացնում էինք 2014-ի նավթային ճգնաժամից հետո, մարդիկ տարբեր մեկնաբանություններ էին անում, թե իբր ուզում ենք մրցակցությունը խեղդենք: Սակայն մենք պարզապես մեր գործն էինք անում, զսպում էինք, որ հետագայում արտաքին շոկերը և տարբեր ցնցումները՝ այդ թվում ներքին, չազդեն ֆինանսական կայունության վրա»,-ասաց Երիցյանը:

Նա շեշտեց՝ քանի որ Կենտրոնական բանկը անկախ է, իրենք դրանով կարողացան իրենց պրոֆեսիոնալ խոսքը տեղ հասցնել, ինչի արդյունքները հիմա տեսանելի են: Երիցյանի կարծիքով՝ համեմատած տարածաշրջանի երկրների՝ Հայաստանում ապահովվում է ֆինանսական կայունությունը, գների կայունությունը, նաև շուկաներում համեմատական կայունությունը:

Երիցյանի խոսքով՝ պահուստները տարվա ընթացքում ևս շատ բարձր են՝ չնայած որոշակի տատանումներին: «Մենք զուտ 40-50 մլն դոլարի կարգի գնումներ ենք իրականացրել՝ համալրելով մեր պահուստները, որպեսզի կանխենք նաև չարդարացված տատանումները»,-եզրափակեց ԿԲ-ի նախագահի տեղակալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում