Սերգեյ Լավրով. Ռուսաստանն անհանգստացած է Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորության վերաբերյալ հաղորդագրություններից
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր լրագրողներին հայտարարել է, որ Ռուսաստանն անհանգստացած է Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորության վերաբերյալ հաղորդագրություններից: «Կարծում եմ, որ մենք չպետք է մոռանանք պայմանավորվածության այն հատվածի մասին, որը Իրանի հետ երկխոսության զարգացում է ենթադրում, այդ թվում՝ այն հարցերի կարգավորման շուրջ, որոնք վերաբերում են նրա միջուկային ծրագրին, առեւտրատնտեսական գործերին ու անվտանգությանըե,-ասել է Լավրովը: «Առանձնակի անհանգստություն են հարուցում Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորության վերաբերյալ հաճախացած հաղորդագրություններըե,- հավելել է ՌԴ-ի արտգործնախարարը: