Թուրքիայի մայրաքաղաքում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի մայրաքաղաքում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/12/958033.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայում դեպի Կոնիա ուղևորվող գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, տուժածների թիվը՝ 46-ի, որոնցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Գնացքը դեկտեմբերի 13-ին բախվել է լոկոմոտիվին, ինչից հետո երեք վագոնները դուրս են եկել ռելսերից: