Հասարակական

Աննա Հակոբյանը հանդիպել է ֆրանսահայ ճարտարապետ Ժիրայր Թորգոմյանին և «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանին

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը հանդիպել է ֆրանսահայ ճարտարապետ Ժիրայր Թորգոմյանին և «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հյուրընկալել է ֆրանսահայ ճարտարապետ Ժիրայր Թորգոմյանին և «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հեռարձակվելիք նոր հաղորդման նախագիծը, որի նպատակն է բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանները կամավորների և բարեգործների օգնությամբ կվերանորոգվեն:

Իր խոսքում Ժիրայր Թորգոմյանը շեշտել է, որ ծրագիրն իր մտքում հղացել է Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո: Գաղափարը ճարտարապետը ներկայացրել է տիկին Հակոբյանին և արժանացել լիակատար աջակցության: Աննա Հակոբյանն էլ, կարևորելով նման բարեգործական նախաձեռնությունների անհրաժեշտությունը հասարակության տարբեր շերտերի կենսամակարդակը բարձրացնելու գործում, շեշտել է, որ հիմնադրամն անհրաժեշտության դեպքում կօժանդակի սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանների վերանորոգման գործում:

Ներկա դրությամբ ընթանում են հաղորդման նախագծի մշակման վերջին աշխատանքները: Նկարահանումները կսկսվեն մոտ օրերս, իսկ հաղորդումը եթեր կհեռարձակվի 2019 թվականի փետրվար ամսից:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում