Հայաստանի մշակութային գործիչներն ընտրություններից դրական փոփոխությունների ակնկալիքներ ունեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրող և ստեղծագործող մշակութային գործիչներն ակտիվ մասնակցում են դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններին: Նրանք դրական փոփոխությունների սպասումներ ունեն:

«Կարծում եմ` բոլոր մարդիկ էլ ամեն ընտրությունից հետո ցանկանում են, որ կյանքը փոխվի դեպի դրականը, որ հասարակությունը միասնական լինելու կամք դրսևորի, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը կենսական հիմքերի վրա դրվի»,-«Արմենպրես»-իթղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա հավելեց, որ, բնականաբար, կցանկանա` մշակութային կյանքի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն, որպեսզի մշակութային գործիչները մեծ գործեր ստեղծելու հնարավորություն ունենան:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը շեշտեց, որ մասնակցել է ընտրություններին և միայն լավն է ակնկալում:

Երգիչ, դերասան Արամոյի խոսքով` լինելով ՀՀ քաղաքացի` իր պարտքն է համարել մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին:

«Նախ և առաջ կարևորում եմ մեր ազգային անվտանգությունը, Արցախի, Հայաստան աշխարհի խաղաղությունը: Ըստ իս` մեզ դեռ լավ օրեր են սպասվում: Ցանկանում եմ, որ աղքատության շեմը հասնի զրոյական տոկոսի: Ուզում եմ, որ բոլորը ժպտան, ուզում եմ, որ շատ աշխատատեղեր բացվեն մեր երիտասարդների համար: Ցանկանում եմ, որ թեթև և ծանր արդյունաբերությունը զարգանա, սկսեն աշխատել գործարանները, զարգանա գյուղատնտեսությունը»,-ընդգծեց արտիստը:

Արամոն ասաց, որ հատկապես կարևորում է մշակույթի և գիտության զարգացման դերը: «Ուզում եմ` այդ բնագավառներում ներդրումներ լինեն և ավելի կարևորվեն մշակույթն ու գիտությունը, քանի որ յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգ աշխարհին դրանցով է ներկայանում: Ուզում եմ` մեր երկրում շատ թատրոններ բացվեն, ինչպես Փարիզում, որտեղ 2500 թատրոն կա, բացվեն այլ մշակութային օջախներ` համերգասրահներ և այլն: Ես լավատես եմ եղել միշտ: Կարծում եմ` ամեն բան լավ է լինելու»,- եզրափակեց նա:

Անժելա Համբարձումյան

Հայերեն English

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ