Տիգրան Ավինյանն ընդունել է Զորյան ինստիտուտի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեկտեմբերի 6-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանին։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինփոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում այս տարվա հունիսին Կանադա կատարած այցը և Գրեգ Սարգսյանի ու Զորյան ինստիուտի ցուցաբերած աջակցությունը հայկական պատվիրակությանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գրեգ Սարգսյանը ներկայացրեց Զորյան ինստիտուտի ընթացիկ ծրագրերը և նոր իրավիճակում Հայաստանի կառավարության և հասարակական կառույցների հետ փոխգործակցության հեռանկարային ուղղությունները։ Որպես համագործակցության հաջողված նոր օրինակ նշվեց այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցած Անցումային արդարադատության միջազգային սիմպոզիումը։

Զրուցակիցները քննարկեցին Զորյան ինստիտուտի կողմից նախաձեռնած Մարդկային արժանապատվության հիմնադրամի գործունեության ուղիները։ Մասնավորապես, հիմնադրամը նախատեսում է աջակցել կառավարությանն ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և նպաստել քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը։ Դա արվելու է նշված ոլորտներում համաշխարհային լավագույն փորձագետների ներգրավման միջոցով։ Այս նպատակով կկազմակերպվեն համաժողովներ, կիրականացվեն գիտական հետազոտություններ, համագործակցություն կհաստատվի տեղի և միջազգային գիտական հաստատությունների միջև։

Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև Մարդկային արժանապատվության հիմնադրամի և Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի համագործակցության հնարավորությունները։

Հայերեն

«Նոր գիրք»-33/26. Հերբերթ, Մակդոնալդ, Ռիզով

Երկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նախարարի գլխավորությամբ քննարկվել է Կառավարության ծրագրի՝ ՆԳՆ և ենթակա ծառայություններին վերաբերող դրույթների կատարման ընթացքը

«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է

Նեպալում ազգային սուգ է հայտարարված՝ ի հիշատակ աղետաբեր հեղեղի զոհերի

Մայամիի օդանավակայանում Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կան զոհեր և վիրավորներ

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում