Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջել Բելառուսի նախագահից ՀԱՊԿ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու համար

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջել Բելառուսի նախագահից ՀԱՊԿ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Բելառուսի նախագահից բացատրություն է պահանջել ՀԱՊԿ փակ նիստի մանրամասները Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի հարցին, թե Բելառուսի նախագահից բացատրություն պահանջե՞լ է, Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան տվեց:

Հարցին, թե ի՞նչ է ասել Բելառուսի նախագահը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե ես նրան մեղադրում եմ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ, որ ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ դա անեմ»:

Անդրադառնալով հարցին՝ իրեն բավարարե՞լ է Ալեքսանդր Լուկաշենկոյի պատասխանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խոսակցությունը ինձ բավարարեց»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում