Տնտեսություն

ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման հարցը

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման հարցը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգում ներառված է Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Տեղեկանքները, թե ինչ պիտի բանակցեն, ներկայացված են և այդ հարցը նախատեսվում է օրակարգում»,- ասաց Բաղրամյանը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանում գազի ներքին գնագոյացման հարցում խնդիրներ կան, և մեխանիզմը վերանայելու անհրաժեշտություն ունի:

Դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հնարավոր է՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ՌԴ նախագահի հետ քննարկի նաև Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում