Տնտեսություն

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասին արձանագրությունը

1 րոպեի ընթերցում

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասին արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնային խորհուրդը լիագումար նիստում հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում փոփոխության վերաբերյալ արձանագրությանը՝ մաքսային սահմանով էլեկտրոնային առևտրի ապրանքների տեղաշարժման հարցի կարգավորման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Վեդոմոստի» պարբերականը:

Վավերացվող արձանագրությունն ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների կողմից։ Այնտեղ սահմանված են ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի կարգավորման առանձնահատկությունները, և նախատեսված է նոր ինստիտուտի՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի ստեղծում։

Փաստաթուղթը սահմանում է ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության իրավունքը՝ սահմանելու էլեկտրոնային առևտրի ապրանքների ավելացված արժեքի հարկ և անմիջականորեն ֆիզիկական անձանց կողմից ներկրվող էլեկտրոնային առևտրի ապրանքների անմաքս շեմ սահմանելու հնարավորություն։ 

Համապատասխան օրինագիծը ՌԴ Պետդումա էր ներկայացվել հուլիսի 2-ին, ընդունվել էր հուլիսի 23-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում