Հայաստան

2024 թվականի ընդունելության ամենամեծ մրցույթն արձանագրվել է Բժշկական համալսարանում. թափուր տեղեր չեն մնացել

1 րոպեի ընթերցում

2024 թվականի ընդունելության ամենամեծ մրցույթն արձանագրվել է Բժշկական համալսարանում. թափուր տեղեր չեն մնացել

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի ընդունելության ամենամեծ մրցույթն արձանագրվել է Բժշկական համալսարանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն՝ ընդգծելով, որ ԵՊԲՀ-ում թափուր տեղեր չեն մնացել:

Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, ռազմաբժշկական և դեղագիտական ֆակուլտետներն այս տարի կունենան 𝟕𝟏𝟐 առաջին կուրսի ուսանող: 

Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բժշկական բուհ է ընդունվել 𝟔𝟔𝟏, իսկ լրացուցիչ փուլի արդյունքներով՝ 𝟓𝟏 դիմորդ:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետն այս տարի կունենա 𝟒𝟔𝟖, Ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ 𝟏𝟒𝟑, Ռազմաբժշկական ֆակուլտետը` 𝟐𝟎, Դեղագիտական ֆակուլտետը՝ 𝟖𝟏 առաջին կուրսեցի: 

2024-2025 ուսումնական տարում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հայտ է ներկայացրել 𝟏𝟏𝟎𝟓 դիմորդ, 𝟔𝟗𝟏-ը՝ ընդհանուր բժշկության, 𝟑𝟐𝟎-ը՝ ստոմատոլոգիական, 𝟑𝟎-ը՝ ռազմաբժշկական, 𝟔𝟒-ը՝ դեղագիտական ֆակուլտետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում