Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևան համայնքին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 14 հատ ձկնորսական ցանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Հայտնաբերված խեցգետնաորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Նշվում է, որ իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: