ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն արժևորել են գործընկերային հարաբերությունները տարբեր ոլորտներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը և Ռոուզ Գոտեմոլլերն արժևորել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ԱԳԳԾ շրջանակներում տարբեր ոլորտներում հաստատված գործընկերային հարաբերությունները։ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։ Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը կարևորել է Հայաստանի ներդրումը խաղաղության պահպանման միջազգային ջանքերում։

ՆԱՏՕ-ի ԳՔ տեղակալի խնդրանքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ հանգուցալուծման գլխավոր շահառուն մարդիկ են, իսկ հիմնախնդրի առանցքում ընկած է նրանց կենսական անվտանգության ապահովումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի շրջանակներում խաղաղության հաստատման գործում կանանց դերակատարության բարձրացման և բանաձևի իրականացման ուղղությամբ Հայաստանի ազգային գործողությունների ծրագրի վերջնականացման շուրջ։

Հայերեն العربية English Français Русский

Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործածվել․ 1 անձ ձերբակալվել է, 4 անձ՝ տեղափոխվել ԲԿ

Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին

Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ

Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել

Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը

Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը

Վարչապետի ելույթը՝ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործարկմանը

Լոնդոնից հյուսիս գնացքների բախման հետևանքով զոհվել է մեքենավարը, 89 մարդ վիրավորվել է

Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին

Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել