Պաշտոնական

Ճապոնիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ այսօր այցելել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություից, նրանք շնորհավորել են դեսպան Ջուն Յամադային, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ճապոնիայի ողջ ժողովրդին՝ մաղթելով հաջողություններ, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացում ու ամրապնդում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում