Հասարակական

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի քարոզարշավը կառուցված է ՔՊ-ին քննադատելու վրա

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի քարոզարշավը կառուցված է ՔՊ-ին քննադատելու վրա

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի քարոզարշավը կառուցված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և դրա ղեկավարին քննադատելու վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «Իմ քայլը» դաշինքն անընդհատ քննադատում է ՀՀԿ-ին։

«Իսկ ՀՀԿ-ն և մյուս կուսակցություններն ինչի՞ վրա են կառուցել իրենց քարոզարշավը: Նրանք կառուցել են մեզ քննադատելու վրա: Իրենց նյութերը կառուցված են մեզ քննադատելու վրա՝ Նիկոլ Փաշինյանի մի ասածն այսպես-այնպես փոխելով»,-ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ 25 տարվա ընթացքում ՀՀԿ-ն ղեկավարել է երկիրը, և նորմալ է, որ «Իմ քայլը» դաշինքի կողմից հենց այդ ուղղությամբ է քննադատություն հնչում։ Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ ընտրությունից հետո հանրապետականների նկատմամբ քննադատությունը կպակասի: «Քանի որ վստահ եմ, որ ՀՀԿ-ն այլևս ներկայացված չի լինելու ԱԺ-ում»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց՝ ժողովուրդը նման սխալ այլևս չի գործի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում