Աննա Հակոբյանը Մոսկվայում մասնակցել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Նոյեմբերի 28-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, մշակույթի և արվեստի բազմաթիվ գործիչների ուղեկցությամբ Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնում մասնակցել է «Մարդասիրության ժամանակագրություն» (Летопись Милосердия) խորագրով միջոցառմանը՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավար Նիկոլյա Ազնավուրը, երգահան Մարինա Ալեսը, «Սպիտակ» ֆիլմի սցենարի հեղինակ Մարինա Սոչինսկայան:

Միջոցառմանը ելույթ են ունեցել «Կադանս» անսամբլը, «Հովեր» երգչախումբը, Ջիվան Գասպարյան կրտսերը, Յան Օսինը, Իրինա Բոգուշեվսկայան, Ադամ Բարրոնը, Միքայել Սուչյանը և Ռուսաստանի կոմպոզիտորների միության «Преображение» մանկական երգչախումբը:

Ավարտին տպավորությունները ներկայացնելիս Աննա Հակոբյանը շեշտել է, որ միջոցառումը շատ կարևոր ուղերձներ էր պարունակում: «Չնայած խոսքը գնում էր երեսուն տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մասին, սակայն միջոցառումը շնորհակալության միջոցառում էր, իսկ շնորհակալությունը վեհ զգացողություն է, վեհ արարք է: Միջոցառումն ուներ նաև շատ կարևոր, փաստական մաս, թե ինչպես հարյուրից ավելի պետություններ օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Եվ նաև մտածելու տեղիք է տալիս, թե ինչու այսօր, երբ կրկին տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում, տեղահանվում, ոչ թե բնական աղետների այլ նաև պատերազմների պատճառով, մարդիկ իրար նույն կերպ օգնության ձեռք չեն մեկնում»,- ասել է Աննա Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին իրականացրած ահռելի աշխատանքի համար: Միջոցառման նպատակն էր երախտագիտության խոսք հղել բոլոր այն մարդկանց ու պետություններին, ովքեր Հայաստանի համար ծանր ժամանակահատվածներում ցուցաբերել են բացառիկ մարդասիրություն և օգնության ձեռք են մեկնել հայ ժողովրդին:

Միջոցառման կազմակերպիչներն էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ու «Ազնավուր» հիմնադրամը:

Հայերեն English Français Русский

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել