Քաղաքականություն

«Սասնա ծռեր» կուսակցությունն այցելել է Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզեր

2 րոպեի ընթերցում

«Սասնա ծռեր» կուսակցությունն այցելել է Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը շարունակում է իրականացնել նախընտրական քարոզարշավը և նոյեմբերի 29-ին եղել է Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կուսակցությունը հայ ժողովրդին կրկին անգամ հորդորել է ճիշտ ընտրություն կատարել:

«Սասնա ծռեր»-ի անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը, Վարուժան Ավետիսյանը և այլք, առավոտյան այցելել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ, որտեղ ծաղիկներ են խոնարհել հայ ազատամարտիկ, Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի շիրիմին:

Պռոշյանից Վարուժան Ավետիսյանը և մի քանի այլ անդամ, ուղևորվել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաք, որտեղ թռուցիկներ են բաժանել և իրենց խոսքն ուղղել տեղի բնակիչներին:

«Միասին շատ երկար ճանապարհ ունենք անցնելու: Մենք չենք գալիս մրցակցելու մյուս քաղաքական ուժերի հետ, այլ ձեռք ձեռքի բռնած հեղափոխական ուժերի հետ՝ մտնենք խորհրդարան և կարողանանք շարունակել մեր պետության շինարարությունը»,- նշեց Ավետիսյանը և թալինցիներին ներկայացրեց իրենց ծրագիրը:

Ժիրայր Սեֆիլյանը, ով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության շտաբի ղեկավարն է, Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց, որ իրենք գալիս են առաջին հերթին թույլ չտալու մարտի 1-ի կոալիցիոն ուժերին մտնել խորհրդարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում