Հասարակական

Դավիթ Շահնազարյանի՝ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքներն աղերս չունեն ճշմարտության հետ. առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

2 րոպեի ընթերցում

Դավիթ Շահնազարյանի՝ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքներն աղերս չունեն ճշմարտության հետ. առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանի՝ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքները ճշմարտության հետ աղերս չունեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Շահնազարյանի դիտարկումներին:

Դավիթ Շահնազարյանն ասել էր, թե Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի ազատվել կոռուպցիայից, քանի դեռ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը չի հայտնվել բանտախցում՝ նկատի ունենալով այն, որ Ավինյանի գործարանը դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: (Ավելի ուշ Ավինյանը հայտնել էր, որ այդ դրամաշնորհը ստացել է նախքան իր պաշտոնավարումը: Այդ ծրագրին իրենց ընկերությունը դիմել էր դեռ փետրվար ամսին):

«Ես, անկեղծ ասած, մեծ տարակուսանք ապրեցի, երբ իմացա, որ Դավիթ Շահնազարյանը Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում է: Եվ հիմա էլ տարակուսում եմ՝ տեսնելով, թե ինչպիսի ջերմեռանդությամբ է երբեմնի ընդդիմադիր դրոշ ծածանած մարդը ստանձնել հանցագործ ռեժիմի փաստաբանի դերը: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Դավիթ Շահնազարյանի արդեն որերորդ ձևակերպումը ճշմարտության հետ աղերս չունի»,-ասաց Միրզոյանը:

Նրա կարծիքով՝ Շահնազարյանը գիտակցաբար սխալ կողմն է պաշտպանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում