Հրապարակվել է Թուրքիային քննադատող ՆԱՏՕ-ի առաջին պաշտոնական զեկույցը
1 րոպեի ընթերցում
![Հրապարակվել է Թուրքիային քննադատող ՆԱՏՕ-ի առաջին պաշտոնական զեկույցը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/11/956129.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անվտանգության քաղաքացիական բաղադրիչի հանձնաժողովի զեկույցը, որում Թուրքիան ներկայացվում է որպես ՆԱՏՕ-ի անդամ միակ անազատ երկիրը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական cumhuriyet.com.tr-ն:
Զեկույցում հղում է կատարվել Freedom House-ին և նշվել, որ Թուրքիան նաև աշխարհի անազատ երկրների շարքում է:
Զեկույցում քննադատվել են նաև 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում գրանցված կադրային ջարդն ու զանգվածային ձերբակալությունները:
Շեշտվել է, որ Թուրքիայում 2017 թ. տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորություններն անհամեմատ ընդլայնվել են և որ համեմատած մյուս նախագահական հանրապետությունների հետ՝ այստեղ իշխանությունը հավասարակշռված չէ: