Տնտեսություն

Հայաստանի նախկին վարչապետն առաջադրվել է «Զառուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդի անդամի թեկնածու

1 րոպեի ընթերցում

Հայաստանի նախկին վարչապետն առաջադրվել է «Զառուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդի անդամի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջադրվել է ռուսական «Զառուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի անդամի թեկնածու: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքի իրավական տեղեկատվության բաժնում:

Տնօրենների խորհրդի անդամ է առաջադրվել նաև Ռուսաստանի էներգետիկայի առաջին փոխնախարար Ալեքսեյ Տեկսլերը:

Ընդհանուր հաշվով՝ առաջադրվել է 7 թեկնածու: Նրանց թվում են «Զառուբեժնեֆտ» ընկերության գործող նախագահ Սերգեյ Կուդրյաշովը և տնօրենների խորհրդի ներկայիս նախագահ Եվգենի Մուրովը:

Ընկերության տնօրենների խորհրդի անդամ է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի վարչության աշխատակազմի ղեկավար Հրայր Սիմոնյանը:

«Զառուբեժնեֆտ»-ը ռուսական պետական նավթարդյունահանող ընկերություն է: 2004 թվականից գործում է որպես բաց բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում