Տնտեսություն

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը նախարարության ծրագրերից դուրս չէ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը նախարարության ծրագրերից դուրս չէ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը նախարարության ծրագրերից դուրս չէ, և այս մասով բանակցություններ են ընթանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Նոր ատոմակայանի կառուցումը մեր ծրագրերից դուրս չէ, ուղղակի որոշակի սպասողական վիճակում ենք, քանի որ միջազգային ատոմային շուկայում 4-5 տարի հետո շահագործվելու են նոր մոդուլային էներգաբլոկներ, որոնք ավելի փոքր դրվածքային հզորություն ունեն և ավելի հարմար են էներգահամակարգի համար: Այսինքն` միանշանակ այդ խնդիրը օրակարգից դուրս չէ»,- ասաց Բաղրամյանը:

Նա ընդգծեց, որ այժմ բանակցություններ են ընթանում ֆինանսավորման աղբյուրների մասով, ինչպես նաև ուսումնասիրություն են կատարվում հասկանալու, թե որ հզորությամբ էներգաբլոկը կարող է Հայաստանի էներգահամակարգի համար լինել ավելի արդյունավետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում