Հասարակական

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նշվել է Հայաստանի ազգային հերոսի ծննդյան տարեդարձը

1 րոպեի ընթերցում

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նշվել է Հայաստանի ազգային հերոսի ծննդյան տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 26-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել հերոսի անունը կրող կրթահամալիրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպված հանդիսավոր միտինգին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, մոնթեականների հարազատները: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրել Բալայանը, ով հորդորել է մոնթեականներին բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը:

Ձևավորված ավանդույթի համաձայն` վարժարանի շարահրապարակում, Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ, տեղի է ունեցել 2018թ.ին վարժարան ընդունված սաների խոստման հանդիսավոր արարողությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում