Երևանի կենդանաբանական այգում գտել են սատկած կոկորդիլոս
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգում կոկորդիլոսներից մեկին սատկած են գտել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Կենդանաբանական այգու «Ֆեյսբուք»-ի էջից:
Կենդանու անկման պատճառը կհայտնեն դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո:
Այս պահին կենդանաբանական այգին ոչ մի լրացուցիչ տեղեկություն չի կարող տրամադրել: