Արթուր Բաղդասարյանն ընտրողներին կոչ է անում ձայն տալ ՕԵԿ-ին՝ հավատարիմ մնալով ազգային արժեքներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոյեմբերի 26-ին «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավը մեկնարկեց «ՕԵԿ» գրասենյակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քարոզարշավի մասնակիցները քայլեցին դեպի Սուրբ Աննա եկեղեցի` մոմավառության:

«Մենք ազգովի պետք է միշտ ամուր կառչած մնանք մեր ակունքներից: Քարոզարշավը սկսում ենք եկեղեցու բակում` ասելով, որ մեր կուսակցությունը հավատարիմ է մեր ազգային արժեքներին, մենք չափազանց կարևոր ենք համարում Հայ առաքելական եկեղեցու տեղը և դերը մեր ժողովրդի կյանքում, կարևորում ենք հայ ընտանիքի ավանդական կերպը, տեսակը, ոգին»,-նշեց ՕԵԿ կուսակցության առաջնորդ, նախընտրական ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով` «Օրինաց երկիր» կուսակցությունը պետք է կարողանա քաղաքական շիտակ, մրցակցային պայմաններում արժանանալ ժողովրդի վստահության քվեին:

«Բոլորս պետք է հասկանանք, որ տեղի է ունեցել հեղափոխություն: Ազգը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած: Ութ ամսում երեսուն տարվա խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց ութ ամսում հնարավոր է ցույց տալ, թե Հայաստանն ինչպես պետք է զարգանա: Մենք այսօր չենք տեսնում այդ զարգացման հստակ ճանապարհը, տեսլականը, ուստի մասնակցում ենք ընտրություններին` ներկայացնելով մեր մրցունակ մոտեցումներն ու ծրագրերը, մեր գաղափարները, որոնց կյանքի կոչելու դեպքում մարդիկ կժպտան»,-ընդգծեց Բաղդասարյանը և հավելեց, որ քարոզարշավը կազմակերպելու են հանդիպումներով Երևանում և մարզերում, տարբեր սոցիալական խավերի, խմբերի ներկայացուցիչների հետ:

Նոյեմբերի 26-իցմեկնարկածպաշտոնականքարոզարշավըկտևի 12օրևկավարտվիդեկտեմբերի 7-ին:Ընտրություններինմասնակցումեն 9կուսակցությունևերկուդաշինք:Դրանքեն «Իմքայլը»և «Մենք»դաշինքները,ինչպեսնաև «Ազգայինառաջընթաց», «ԲարգավաճՀայաստան», «ԼուսավորՀայաստան», «Հայհեղափոխականդաշնակցություն», «ՀայաստանիՀանրապետական», «Սասնածռեր», «Քաղաքացուորոշում»,«Քրիստոնեա-ժողովրդականվերածնունդ», «Օրինացերկիր»կուսակցությունները:

Հայաստանումխորհրդարանականընտրություններըկանցկացվենդեկտեմբերի 9-ին:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան