Հասարակական

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի հավաստմամբ` սփյուռքահայ մամուլը ազգապահպանման խնդիր է կատարում

2 րոպեի ընթերցում

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի հավաստմամբ` սփյուռքահայ մամուլը ազգապահպանման խնդիր է կատարում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքում լույս տեսնող հայկական մամուլը հայապահպանման խնդիր ունի, և սփյուռքի պայմաններում մարդիկ ազգապահպանության համար իրենց ընտանիք են մտցնում հայերեն օրաթերթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`«Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

«Ի տարբերություն Հայաստանի, սփյուռքի մեր մամուլի ուսերի վրա, բացի հաղորդակցությունն ապահովելու խնդրից, դրված է նաև ինքնության պահպանման խնդիրը: Այսօր մեր սփյուռքի պայմաններում մարդիկ ազգապահպանության համար իրենց ընտանիք են մտցնում հայերեն օրաթերթը»,- ասաց Գոչունյանը:

Նրա խոսքով` մամուլի ներուժը բարձրացնելու համար անհրաժեշտ է պատրաստված լրագրողների նոր սերունդ:

«Լրագրողական աշխատանքի կարևորությունը հետզհետե բարձրանում է: Մենք միշտ պետք է մեր օրակարգում ունենանք հայ մամուլի համար լրագրողների պատրաստության խնդիրը: Պետք է լծվենք լրագրողների երիտասարդ սերունդ պատրաստելու գործին: Մենք այնպիսի լրագրողներ պետք է պատրաստենք, որ Երևանում նստած կարողանան Լոս Անջելեսի կյանքը պատկերացնել, Փարիզում նստած կարողանան Պոլսի կյանքը պատկերացնել, Մոնրեալում նստած կարողանան Բեյրութի կյանքը պատկերացնել: Պետք է ունենանք այնպիսի մարդկային ռեսուրսներ, որոնք կբարձրացնեն մեր մամուլի ներուժը»,- նշեց խմբագիրը:

Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկած «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում մեդիա ոլորտի մասնագետներն ու փորձագետները քննարկում են լրատվամիջոցների ապագային վերաբերող հարցերն ու լրատվական ինդուստրիայի զարգացման հեռանկարները:

Մեդիաֆորումը կազմակերպվել է«Արմենպրես»լրատվական գործակալության և ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում