ՀՀ նախագահի մրցանակներ հանձնվեցին «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի երեք թիմերի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահական նստավայրում այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի հատուկ մրցանակներ են հանձնվել «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի մասնակից երեք թիմերի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահիւ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամռանը նախագահ Սարգսյանը մասնակցել էր «Սևան ստարտափ սամմիթ 2018»-իփակման արարողությանըև խոստացել, որ մասնակից 120 ստարտափ թիմերի համար նախատեսված մրցանակներին կավելանա ևս մեկ անվանակարգ՝ Հանրապետության նախագահի մրցանակ:

Հանրապետության նախագահի մրցանակներն Արմեն Սարգսյանն այսօր հանձնել է հաղթած երեք թիմերին:

Առաջին մրցանակին և 5 մլն դրամ պարգևին արժանացել է «Սուպեր Էնոթեյթ Էյ Այ» (SuperAnnotate AI) նախագիծը:

Երկրորդ և երրորդ տեղերին համապատասխանաբար արժանացած «ՅՈԼՈ» (YOLO) և Սենս թու բիթ (Sense2beat) նախագծերին խրախուսական մրցանակներ են շնորհվել:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է «Սևան ստարտափ սամմիթ»-ի կազմակերպիչներին և մրցանակակիրներին՝ հույս հայտնելով, որ նրանք կշարունակեն իրենց գործունեությունը և կներկայանան նաև միջազգային ասպարեզում:«Ժամանակն է, որ ստարտափն անեք նաև Սիլիկոնյան հովիտում: Իհարկե, 120 թիմի մասնակցությունը մեծ թիվ է, բայց ես հույս ունեմ, որ մոտակա մի քանի տարիներին 1200 թիմ կմասնակցի: Իսկապես, հոյակապ գաղափար և ծրագիր է: Շատ երիտասարդներ իրենց կյանքի առաջին քայլերն են կատարում, և ձեր օգնությամբ ու Աստծո կամքով մեծ հաջողության կհասնեն»,-նշել է նախագահ Սարգսյանը:

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը ոգևորիչ է համարել Հանրապետության նախագահի աջակցությունը:«Հենց միայն փաստը, որ Դուք եղաք մեզ մոտ և դասախոսություն ունեցաք , ինքնին շատ մեծ թռիչք էր մեզ համար: Իսկ այսօրվա մրցանակներն ու դրանցում ամփոփված գաղափարն իսկապես պարտավորեցնող են: Պատրաստ ենք անել ավելին, որպեսզի Հայաստանը կարևոր տեղ գրավի նորարարության քարտեզի վրա», -նշել է նա:

Հայերեն العربية English

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ

Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15/16-ին

Մեծ Բրիտանիան պլանավորում է արագացնել թեթև բազմանպատակային հրթիռների մատակարարումներն Ուկրաինային

Ձորագյուղում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Մոսկվայում կայացել է «Լուսավորիչը» ֆիլմի ցուցադրությունը

Գավառում կայացել է Կարինե Ղարաբաղցյանի «Պատասխանը չի ուշանա» գրքի շնորհանդեսը