Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի կարծիքով`առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին ընտրողներն անմիջականորեն ձայն են տալու Սերժ Սարգսյանին

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանի կարծիքով`առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին ընտրողներն անմիջականորեն ձայն են տալու Սերժ Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կարծիքով, ՀՀ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններում մեծ խնդիր է առաջացնելու հանրապետականների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանը նման կարծիք հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավորների` Նիկոլ Փաշինյանին ուղղված դիտարկումներին:

«Հանրապետականները թող զբաղվեն իրենց կուսակցության ղեկավարով` Սերժ Սարգսյանով, որը մեծ խնդիր է առաջացնելու իրենց համար գալիք ընտրությունների ժամանակ: Այսինքն` յուրքանչյուր մարդ, ով ընտրելու է Հանրապետական կուսակցությանը, անմիջականորեն ձայն է տալու Սերժ Սարգսյանին: Իրենք թող զբաղվեն մի քանի անգամ հեռացած, բայց, այնուամենայնիվ, մնացած ղեկավարից ազատվելով, քան Նիկոլ Փաշինյանով»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավորների այն դիտարկումներին, թե Նիկոլ Փաշինյանի նշակումները խոսում են այն մասին, որ նախկինում համատարած կոռուպցիա չի եղել, պատգամավորը շեշտեց, որ իրենք չեն ասել, թե ողջ հիմնարկները Հայաստանում կոռումպացված են: «Բոլոր հիմնարկներում կան աշխատողներ, ովքեր կոռումպացված չեն, արհեստավարժ մասնագետներ են: Մենք ասել ենք, որ կադրային ջարդ չենք անելու»,-ասաց Սիմոնյանն ու որպես օրինակ բերեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Նրա շեշտեց` բոլորին չի կարելի ընդհանրական գնահատական տալ, չի կարելի ասել, թե բոլոր հանրապետականները վատն են, բոլոր ոստիկանները վատն են: «Հայաստանում տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն: Իսկ ասֆալտին են փռվում նրանք, ովքեր համարում են, թե վեր են օրենքից, վեր են հասարակ քաղաքացիներից»,-եզրափակեց պատգամավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում