ՀՀ արտաքին քաղաքականության մեջ որևէ շրջադարձ չկա նաև հանրության մոտ նման պահանջի բացակայության պատճառով. Լենա Նազարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում հանրահավաքների ընթացքում արտաքին քաղաքականություն փոխելու պահանջ չի եղել, և նաև դա է պատճառը, որ ՀՀ արտաքին քաղաքականության որևէշրջադարձ չի արվելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

«Երբ հրապարակում հանրահավաք էինք անցկացնում, քաղաքացիների կողմից չկար արտաքին քաղաքականությունը փոխելու՝ մեզ ուղղված քաղաքական պահանջ: Եվ դա է պատճառը, որ արտաքին քաղաքականության որևէշրջադարձ մենք չենք անելու: Քաղաքացիների` հրապարակում տված պատվերն այն էր, որ հաստատվի արդարություն, պետական միջոցները չմսխվեն և բացահայտվեն այն կոռուպցիոն դեպքերը, որոնք տարիներ շարունակ հայտնի են դարձել հանրությանը, սակայն չեն ունեցել որևէ հետևանք»,-ասաց Նազարյանը:

Նա նկատեց, որ արտաքին քաղաքականության մեջ նախկինում իսկապես եղել են իրավիճակներ, որոնք լուռ անցել ենք առաջ` շատ դեպքերում անտեսելով Հայաստանի շահերը:

«Հիմա, երբ Հայաստանի կողմից տրվում են հստակ պատասխաններ, և ակնկալվում է, որ մեր գործընկեր պետությունները պետք է նկատի ունենան մեր շահերը, չգիտես ինչու զայրույթ է առաջանում: Ինչո՞ւ մենք պետք է լռենք և հաշտվենք այն իրավիճակի հետ, երբ մեր հանդեպ անարդար են վարվում: Կարծում եմ, որ շատ ճիշտ է, որ մենք բարձրաձայնում ենք մեր խնդիրները»,-ասաց Նազարյանը:

Նրա կարծիքով` այլ երկրների հետ հեռակա խոսակցությունները թույլ կտան, որ երկրների ղեկավարները նստեն սեղանի շուրջ և ոչ թե քաղաքավարի ժպտան միմյանց, այլ խոսեն երկրի շահերից, ձեռք բերեն հստակ պայմանավորվածություններ:

Հայերեն English Français

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից