Նախանշել Հայաստանի ինովացիոն զարգացման ճանապարհը. Դիլիջանում կանցկացվի Բիզնես ինովացիոն ֆորում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Դիլիջան քաղաքում նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին կանցկացվի 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը, որի առանցքում Հայաստանի արդիականացման ծրագիրն է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ այն կարևոր հարթակ է ոլորտի առաջնահերթությունները քննարկելու համար:

«Արդեն 6-րդ տարին է անցկացվում, այն նախագծված է եղել որպես «հայկական Դավոս»: Հիմնական նպատակն է պրոֆեսիոնալ մասնագետների քննարկումների միջոցով նախանշել Հայաստանի ինովացիոն զարգացման ճանապարհները տարբեր ոլորտներում: Դրանից բացի այդ առաջարկները մշակել ու ներկայացնել համապատասխան գերատեսչություններին»,-ասաց Կարեն Վարդանյանը:

Երկօրյա բիզնես ինովացիոն ֆորումի առանցքային թեմաներն են՝ «Կրթության զարգացումը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում», «Աջակցության Հայաստանում գիտության և նորարարության զարգացմանը», «Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը Հայաստանի մարզերում», «Կիբեր անվտանգությունը Հայաստանի տնտեսությունում»: Կարեն Վարդանյանը նշեց, որ ամեն տարի ֆորումին ունենում են միջազգային մասնակցություն:

«Մենք կունենանք մասնակցություն Գերմանիայից, հյուրեր կլինեն Հնդկաստանից: Ֆորումի քննարկման հիմնական առանձնահատկությունն այն է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կներկայացնի բարձր տեխնոլոգիաների զարգացման պետական կոնցեպտը»,-ասաց Կարեն Վարդանյանը:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Մարիամ Բաբայանը նշեց, որ արդեն երրորդ անգամ է աջակցում են Բիզնես ինովացիոն ֆորումի աշխատանքներին:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է «GIZ» կազմակերպության միջոցով: Ծրագրի շրջանակում բազմաթիվ ուղղություններով աջակցում ենք ՓՄՁ-ներին, հատուկ ուշադրություն ենք դարձնում ինովացիոն տեխնոլոգիաներին»,-ասաց Մարիամ Բաբայանը:

Խոսելով ոլորտի առաջնահերթություններից՝ Կարեն Վարդանյանը նշեց, որ առաջին խնդիրը ոլորտի զարգացման մասին մասնավոր բիզնեսի և պետության պատկերացումները համաձայնեցնելն է, որպեսզի մի հարթության մեջ լինեն:

«Կարևորներից է նաև կրթական հարցը, գիտեք, որ ոլորտում որակյալ կադրերի պակասի խնդիրը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ: Մենք իրականացնում ենք երկու կրթական ծրագիր՝ ներգրավված լինելով հանրակրթության և մասնագիտական կրթության մեջ: Մեր միությունը դպրոցներում իրականացնում է «Արմատ» ծրագիրը, որում ընդգրկված է 5 հազար 300 երեխա, տարեվերջում կունենանք 250 լաբորատորիա: Հաջորդը «Իրական դպրոց» ծրագիրն է, որն աշխատում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում»,-ավելացրեց Կարեն Վարդանյանը:

Բիզնես ինովացիոն ֆորումը գործարար քննարկումների, ինովացիոն գաղափարների հավաքագրման արդյունավետ հարթակ է, որի շրջանակում կմշակվի նաև Հայաստանի արդիականացման ծրագիր: Բիզնես ինովացիոն ֆորումին կմասնակցեն Հայաստանի տնտեսության, գիտակրթական, առաջատար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ և կառավարության ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ։

Բիզնես ինովացիոն ֆորումն անցկացվում է 2013 թվականից ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Հայերեն Français Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում