Էներգետիկայի նախարարը վստահ է, որ Հայաստանը պետք է հետագայում շարունակի լինել ատոմային էներգետիկա ունեցող երկիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կարծում է, որ Հայաստանը պետք է հետագայում շարունակի լինել որպես ատոմային էներգետիկա ունեցող երկիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Երևանի ՋԷԿ»-ում լրագրողների հետ հանդիպմանը Բաղրամյանն ասաց, որ օրակարգում կա նոր ատոմակայանի կառուցման հարցը: «Կան նոր մոդուլյար էներգաբլոկներ, որոնց անվանական հզորությունները ցածր են, և դրանք, կարելի է ասել, ավելի ճկուն են մեր համակարգի համար: Առաջիկա 3-5 տարում նախատեսվում է նման մոդուլյար էներգաբլոկների արտադրության մեկնարկ, և, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է, թե ինչ գնով և ինչ պայմաններով կարող ենք նմանատիպ էներգաբլոկներ ներդնել Հայաստանում»,-ասաց նա: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ այս պահին մշակվում է և 2019 թվականի կեսերին արդեն պատրաստ կլինի ամբողջ էներգահամակարգի զարգացման հեռանկարը` 2020-2040 թվականների համար: «Հիմքում դրվում է նվազագույն ծախսերով օպտիմալ համակարգ ունենալու գաղափարը»,-նշեց նա:

Անդրադառնալով գործող ատոմակայանի աշխատանքները ևս տասը տարի երկարաձգելու հարցին՝ Բաղրամյանն ասաց, որ նմանատիպ ատոմակայաններն ունեն պրակտիկա մինչև 60 տարի շահագործելու համար, և նման թույլտվություն ստացել են ՄԱԳԱՏԷ-ի կողմից: «Երբ որ լրանալու լինի մեր ատոմակայանի հավելյալ տասը տարվա ժամկետը, բնականաբար, պետք է իրականացվի ռեակտորի մանրամասն ուսումնասիրություն, և եթե պարզվի, որ ռեակտորի կյանքի տևողությունն այնքան էլ չի սպառվել, կստանանք բոլոր համապատասխան թույլտվությունները ատոմակայանի աշխատանքը երկարաձգելու համար»,-ասաց նախարարի պաշտոնակատարը՝ վստահեցնելով, որ ատոմակայանի անվտանգությունն այսօր ավելի է բարձրացել, քան նախկինում էր: Խոսելով Ամուլսարի մասին՝ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ այս պահին միջազգային ճանաչված փորձագետների կողմից իրականացվում է բնապահպանական վերլուծություն: «Այդ ընթացքին կարող ենք անդրադառնալ միայն այն դեպքում, երբ կապացուցվի, որ որևիցե ջրավազանային խնդիր չի առաջանում: Այս ուսումնասիրությունները կավարտվեն երկու-երեք ամսից»,-հավելեց նա:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ