Հասարակական

Աննա Հակոբյանը հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն»› ՀԿ-ի անդամներին

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն»› ՀԿ-ի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 20-ին, հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Սահակյանը ներկայացրել է կառույցի հիմնական գործունեությունն ու ծրագրերը: Նա շեշտել է, որ ներկա դրությամբ հասարակական կազմակերպության անդամ են համարվում ավելի քան 1000 զոհված ազատամարտիկների ծնողներ և այրիներ: «1990-94թթ. զոհվածների ընտանիքների անդամները բազմաթիվ դժվարություններ ունեն: Նրանցից շատերն ապահովված չեն բնակարանով, շատերն ունեն աշխատանքի տեղավորման, սոցիալական, առողջապահական և այլ խնդիրներ, իսկ տրամադրվող թոշակն ու նպաստը բավարար չեն»,- ասել է Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ մեծ հույսեր են կապում նոր կառավարության հետ և լիահույս են, որ բարձրացված հարցերը ստանալու են լուծում:

Աննա Հակոբյանն էլ հավաստիացրել է, որ անհնարին ոչինչ չկա, սակայն խորհուրդ է տվել աշխատել ճիշտ ուղղությամբ: «Վստահ եմ, որ ձեր բարձրացրած հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Խնդիրները շատ են և ծավալուն: Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ, որպեսզի կարողանանք հասնել ցանկալի արդյունքի»,- ասել է տիկին Հակոբյանը՝ խոստանալով հնարավորինս աջակցել և օժանդակել ամենահրատապ հարցերի կարգավորմանը՝ մինչև խնդիրներին կտրվի համակարգային լուծում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում