Ադրբեջանում բնակելի շենքում որոտացած պայթյունի հետևանքով զինվորական է մահացել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում բնակելի շենքում որոտացած պայթյունի հետևանքով զինվորական է մահացել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/11/955118.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի
բնակելի շենքերից մեկում նոյեմբերի 20-ի առավոտյան պայթյուն է որոտացել, և մարդիկ մնացել են փլատակների տակ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունը գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:
Դեպքի վայրում գործող փրկարարները փլատակների տակից հանել են 3 քաղաքացու դիակներ: Մահացածներից մեկը զինվորական է:
Փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկ զինվորական, ով տեղափոխվել է շրջանի զինվորական հոսպիտալ:
Տեղեկության համաձայն՝ փլատակների տակ մնացած մյուս անձանց որոնման աշխատանքները շարունակվում են: