Քաղաքականություն

ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ընդդիմություն ներկայացող մյուս քաղաքական ուժերն իրականում լուսանցքում են

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ընդդիմություն ներկայացող մյուս քաղաքական ուժերն իրականում լուսանցքում են

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ ՀՀԿ-ից բացի, իրենց ընդդիմություն ներկայացնող մյուս քաղաքական ուժերն իրականում ոչ ընդդիմություն են, ոչ էլ իշխանություն, նրանք լուսանցքում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաղդասարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ունեցած ճեպազրույցում:

Անդրադառնալով դիտարկմանը, թե մյուս քաղաքական ուժեըը կարծում են, որ Հանրապետական կուսակցությունը չի կարող լինել ընդդիմություն, քանի որ ընդդիմությունը պետք է լինի անբիծ, իսկ իրենց իշխանության ժամանակ շատ սխալներ են թույլ տրվել, Բաղդասարյանն ասաց. «Մյուս քաղաքական ուժերը ոչ այն ժամանակ կարողացան նորմալ ընդդիմության մեջ տեղավորվել, ոչ էլ հիմա են կարողանում: Նրանք ոչ ընդդիմության մեջ են, ոչ էլ՝ իշխանության: Նրանք լուսանցքում են: Եթե իրական ընդդիմություն էին, թող իրար հետ ճանապարհ գնային, ինչո՞ւ էին տատանվում»։

Նրա կարծիքով՝ մյուս ուժերը սպասում էին ՀՀԿ-ի քայլերին, սկզբում իրենց հետ էին բանակցում, հետո՝ իշխանության եկող ուժի: Բաղդասարյանի կարծիքով՝ այդպիսի ընդդիմություն չի լինում:

Հարցին, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իրենց հետ բանակցե՞լ է, Բաղդասարյանը նշեց՝ անուններով չի խոսում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում