Ալավերդու պղնձաձուլարանը փակելու վերջնական որոշում դեռ չկա. Տիգրան Ավինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդու պղնձաձուլարանը փակելու հարցը դեռ քննարկվում է, փակելու համար չկա նաև պարտադրանք կառավարության կողմից: Սակայն, վաղ թե ուշ պղնձաձուլարանը փակվելու է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ վերջերս Ալավերդու պղնձաձուլարանի փակման որոշման հետ կապված խնդրի առաջ են կանգնել 650 աշխատողներ, որոնք կկորցնեն իրենց աշխատանքը: «Պայմանագիրը դեռ շարունակվում է, սակայն նրանք աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են: Եթե հաշվի առնենք նաև վերջերս Թեղուտի հանքավայրի 1200 աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի լուծարումը, ստացվում է, որ մոտ 1800 աշխատողներ Ալավերդու տարածաշրջանում կորցնելու են իրենց աշխատանքը»,- ասաց նա:

Կյուրեղյանը նշեց, որ հարցի քննարկումների ժամանակ հնչել են կարծիքներ, որ պղնձաձուլարանի փակման մեջ վճռորոշ դեր է ունեցել կառավարության պահանջը՝ ապահովել բնապահպանական նորմերը:

«Փակելու մասին վերջնական որոշում չկա, այս պահի դրությամբ հարցը քննարկվում է՝ Ալավերդու պղնձաձուլարանի, Թեղուտի և ռուսական ՎՏԲ բանկի հետ համատեղ: Դա ընդհանուր խնդիր է, որը կապված է Թեղուտի խնդրի հետ: Այդ բանակցություններում կառավարությունը ակտիվ դեր է ստանձնել: Եվ ես կարծում եմ, որ պղնձաձուլարանի հարցը չեն կարող դիտարկել միան աշխատատեղերի տեսանկյունից, որովհետև այն ոչ միայն միջազգային, այլև տեղական ստանդարտներով բավականին մեծ չափով աղտոտում է շրջակա միջավայրը», - ընդգծեց Ավինյանը:

Նա նկատեց, որ վաղ թե ուշ պղնձաձուլարանը, ընդհանուր առմամբ, փակվելու է։ Սակայն փակվելուն զուգահեռ դիտարկվում են նաև ներդրումային ծրագրեր Ալավերդիում: «Այս պահին քննարկվում է շատ ավելի մեծ պղնձաձուլական կոմպլեքսի կառուցումը, որը տարեկան 100 հազար տոննա խտանյութ է կարողանալու մշակել: Այս պահի դրությամբ՝ փակման վերջնական որոշում չկա, և կառավարության կողմից նման պարտադրանք չկա: Ընթանում են բանակցություններ, վստահեցնում եմ, որ դրանք կգան որոշակի տրամաբանական եզրահանգման ու կբերեն որոշակի լուծումների»,- շեշտեց Ավինյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց նաև, որ Թեղուտի հանքի ռեկուլտիվացիայի հարց չի քննարկվում: Քննարկվում է Թեղուտի հանքի վերաշահագործման, նոր օպերատորի ներգրավման հարցը։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում