Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մկրտչյանին Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սամվել Մկրտչյանին նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)»,- ասված է ՀՀ նախագհի հրամանագրում:

Ներկայացնում ենք Սամվել Մկրտչյանի կենսագրական տվյալները.

Սամվել Մկրտչյանը Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնել է 2016թ. մարտին։ Մինչ այդ նա 2010թ. դեկտեմբերից պաշտոնավարում էր որպես ՀՀ արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության տնօրեն։

2004-2010թթ. նա եղել է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության Առաքելության ղեկավար, դեսպան:

Առաքելությունը՝ որպես ինքնուրույն դիվանագիտական միավոր, հիմնվել է Ս. Մկրտչյանի պաշտոնավարմամբ։

Մինչ այդ նշանակումը դեսպան Մկրտչյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության տնօրենն էր: Նա պատասխանատու էր բոլոր եվրոպական երկրների հետ երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային առնչությունների քաղաքականության մշակման և իրականացման համար: Նա նաև պատասխանատու էր Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունների համար:

1994-2000թթ. նա պաշտոնավարել է որպես ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության փոխղեկավար, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունում և Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ Մշտական ներկայացուցչի տեղակալ: 1997-98թթ. նա նաև իրականացնում էր Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում ՀՀ Ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները:

1996-99թթ. Մկրտչյանը Հայաստանի կողմից բանակցել է Հարմարեցված ԵՍԶՈՒ պայմանագիրը:

1995-97թթ. նա` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հայկական բանակցային խմբի անդամ է եղել:

Մկրտչյանն իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 1991թ. որպես Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Սկանդինավյան և Բալթյան երկրների պատասխանատու: Կարճատև, մինչ Վիեննա գործուղման մեկնելը, նա ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչությունում վարում էր ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունները:

Մինչ դիվանագիտական ծառայության անցնելը Մկրտչյանն աշխատել է Պետական պատմական արխիվում, ապա Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում:

Սամվել Մկրտչյանը մասնակցել է ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և ՆԱՏՕ-ի մի շարք միջազգային խորհրդաժողովների և հանդիպումների, այդ թվում և ԵԱՀԿ Բուդապեշտի, Լիսաբոնի և Ստամբուլի գագաթաժողովներին:

Սամվել Մկրտչյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը 1981թ. և շարունակել կրթությունը Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրայում 1981-84թթ.: Նա մասնակցել է նաև Լիդսի համալսարանի դիվանագիտական կուրսերին 1993թ.:

Բացի մայրենի հայերենից, դեսպան Մկրտչյանը սահուն տիրապետում է անգլերենին և ռուսերենին:

Սամվել Մկրտչյանը ծնվել է 1959թ. մայիսին:

Նա ամուսնացած է և ունի երկու երեխա:

Հայերեն Français Русский

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ