ՀՀԿ-ն կարող է տապալել նաև ընդդիմություն լինելու հնարավորությունը. փոխվարչապետի պաշտոնակատար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցությունն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու հնարավորությունը, այնպես էլ կարող է տապալել ընդդիմություն լինելու հնարավոր մանդատը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Հանրապետական կուսակցությունն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու իրենց տրված հնարավորությունը, այնպես էլ կարող է տապալել ընդդիմություն լինելու հնարավոր տրվելիք մանդատը: Ես, անկեղծ ասած, Հանրապետական կուսակցության և ՔՊ-ի միջև մրցակցություն չեմ տեսնում»,-ասաց Ավինյանը:

Նրա կարծիքով`ՀՀԿ-ն մինչ օրս չի կարողանում գիտակցել, որ տեղի է ունեցել հեղափոխություն, և իրենք այլևս իշխանություն չեն, ժողովրդին է պատկանում այդ իշխանությունը: Ժողովուրդն է որոշում, թե ով կլինի հաջորդ իշխանությունը և ընդդիմությունը:

Ավինյանի հավաստմամբ` ՔՊ-ի նախընտրական ցուցակը լինելու է բավականին բազմազան, ներառված են լինելու տարբեր հասարակական և քաղաքական գործիչներ, տարբեր ոլորտների մասնագետներ: «Ես համոզված եմ, որ գալիք ընտրությունների արդյունքում ունենալու ենք բավականին ուժեղ և կայացած ազգային ժողով»,-եզրափակեց փոխվարչապետիպաշտոնակատարը:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան