Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ի և որևէ կուսակցության կոալիցիա կազմելու հարցին անդրադառնալու իմաստ է տեսնում միայն ընտրություններից հետո

2 րոպեի ընթերցում

Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ի և որևէ կուսակցության կոալիցիա կազմելու հարցին անդրադառնալու իմաստ է տեսնում միայն ընտրություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` բացառապես խորհրդարանական ընտրություններից հետո կարող են անդրադառնալ այն հարցին, թե ինչպիսի հետընտրական կոալիցիաներ, պայմանավորվածություններ կլինեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զոհրաբյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Թե ինչպիսի հետընտրական կոալիցիաներ, պայմանավորվածություններ, զարգացումներ կլինեն, այս բոլոր հարցերին իմաստ կունենա անդրադառնալ բացառապես միայն դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Որևէ մեկն այս պահին չի կարող կանխատեսել ընտրությունների արդյունքը»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` ընտրությունների բովանդակությունը կախված է քաղաքական ուժերից: «Եթե քաղաքական ուժերը չզբաղվեն ամեն օր ապատեղեկատվություն մեկնաբանելով, այլ հնարավորություն տրվի հանրությանը ներկայացնելու տնտեսական, քաղաքական օրակարգ, մեզանից յուրաքանչյուրի նախընտրական ծրագիրը, հավատացնում եմ, որ ընտրությունները կլինեն բովանդակային»,-նշեց Զոհրաբյանը:

Նրա հավաստմամբ` իրենց ԲՀԿ-ն առաջ է գնում` օրակարգում ունենալով իրենց քաղաքական և տնտեսական ծրագիրը: «Մեր զրուցակիցը լինելու է ՀՀ քաղաքացին: Մենք չենք պատրաստվում մարտի բռնվել մնացած քաղաքական ուժերի հետ, բոլորին կոռեկտ ընտրության կոչ ենք անում, ով կխախտի կոռեկտության սահմանը, ով կանցնի ընտրապայքարի համար թույլատրելի կարմիր գիծը, բնականաբար, համարժեք պատասխան կստանա»,- եզրափակեց պատգամավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում