Մշակույթ

Վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին

1 րոպեի ընթերցում

Վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է  Արմեն Ջիգարխանյանին

ԵՐԵՎԱՆ,12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այսօր աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին՝ հետաքրքրվելու վերջինիս ինքնազգացողությամբ և զրուցելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով տեղեկացնում է Աննա Հակոբյանի մամլո քարտուղար Արփինե Զարգարյանը:

Անվանի դերասանը մեծ ուրախությամբ է ընդունել տիկին Հակոբյանին՝ նշելով, որ նման այցերն իր համար անչափ սպասված են և կարևոր, հատկապես ներկայիս՝ իր համար դժվար ժամանակներում: Նա հետաքրքրվել է, թե ինչպես են մարդիկ իրենց զգում և ապրում Հայաստանում, ինչ եղանակ է Երևանում:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը և Արմեն Ջիգարխանյանը պայմանավորվել են հաջորդ անգամ հանդիպել Երևանում՝ եղանակները տաքանալուն պես, երբ մեծ դերասանն էլ արդեն կազդուրված կլինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում