Գիտնականները բացահայտել են ուշ ժամի սնվելու վտանգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուշ ժամի սնվելը կարող Է սիրտ-անոթային հիվանդություններ եւ շաքարախտ առաջացնել մարդու կենսաբանական ռիթմերի խանգարման պատճառով, այս եզրակացությանն են հանգել Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի մի խումբ գիտնականներ, համապատասխան հետազոտությունը զետեղված Է LiveScience-ի պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մասնագետները որոշել են ուսումնասիրել փոխադարձ կապն այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են շաքարախտը, ճարպակալումը եւ հիպերտոնիան, եւ սննդի ընդունման ժամանակի միջեւ:

Գիտափորձը հիմնվել Է 18-ից մինչեւ 76 տարեկան ավելի քան 12,7 հազար լատինամերիկացիների բժշկական հետազոտությունների արդյունքների վրա, որի ընթացքում բժիշկները զուգադրել են երկու օրվա ընթացքում նրանց առողջական վիճակը եւ նրանց կողմից սննդի ընդունման ժամանակը:

Հետազոտողները հայտնաբերել են, որ այն փորձարկվողները, որոնք կերակրի մեկ երրորդը եւ ավելին գործածել են 18.00-ից հետո, ունեցել են արյան մեջ շաքարի եւ ինսուլինի ավելի բարձր մակարդակ, ինչպես նաեւ բարձր ճնշում նրանց համեմատությամբ, ովքեր սննդի մեծ մասը գործածել Է երեկոյան ժամը վեցից առաջ: Ըստ որում ուշ ժամի սնվել սիրողները 19 տոկոսով ավելի Էին հակված նախաշաքարախտի զարգացման եւ 23 տոկոսով ավելի ենթակա՝ հիպերտոնիայի զարգացման:

Հետազոտության առաջատար հեղինակի՝ Նուր Մակարեմի կարծիքով՝ սույն երեւույթը կարելի Է բացատրել ոչ ճիշտ ապրելակերպի պատճառով մարդու կենսաբանական ռիթմերի խանգարմամբ, ինչն իր հերթին հանգեցնում Է նյութափոխականության հետ կապված խնդիրների եւ մեծացնում խրոնիկական հիվանդությունների վտանգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս