Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 1 ընտրատարածքում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 1 ընտրատարածքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հռիփսիմե Առաքելյանը:
«Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ ռեյտինգային ընտրակարգով»,- գրել է Առաքելյանը:
Հայաստանումարտահերթխորհրդարանականընտրություններըկայանալուեն 2018թ.դեկտեմբերի 9-ին,նախընտրականքարոզարշավըկմեկնարկինոյեմբերի 26-ից։Կուսակցություններնուկուսակցություններիդաշինքներըկարողենիրենցհայտերըներկայացնելմինչևնոյեմբերի 14-ը,ժամը 18։00-ն։ԴրանցգրանցումըԿԸՀ-նկիրականացնիմինչևնոյեմբերի 19-ը,ժամը 18։00-ն։Քարոզչությանժամանակահատվածընոյեմբերի 26-իցդեկտեմբերի 7-նէ։Ընտրականօրենսգրքովսահմանվելէ 12-օրյաժամկետ: