Քաղաքականություն

Քննարկվում է ԱԺ արտահերթ ընտրություններում բնապահպանության նախարարի պաշտոնակատարի՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրման հարցը

1 րոպեի ընթերցում

Քննարկվում է ԱԺ արտահերթ ընտրություններում բնապահպանության նախարարի պաշտոնակատարի՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրման հարցը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրման հարցը դեռևս քննարկման փուլում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ նախարարի պաշտոնակատարը:

«Քննարկումները գնում են, ամենայն հավանականությամբ կառաջադրվեմ»,- ասաց Գրիգորյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու դեպքում ամենայն հավանականությամբ կառաջադրվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից: Էրիկ Գրիգորյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ քննարկում իր հետ չի եղել:

«Նման քննարկում դեռ չի եղել: Երբեք կուսակցական չեմ եղել»,- նշեց Էրիկ Գրիգորյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում