Արսեն Թորոսյանը ընտրություններին առաջադրվելու է ՔՊ-ի ցուցակով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով՝ որպես ռեյտինգային թեկնածու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թորոսյանն այս մասին հայտնեց նոյեմբերի 7-ին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ես առաջադրվելու եմ Նորք Մարաշ, Էրեբունի, Կենտրոն և Նուրբարաշեն վարչական շրջաններում: Ռեյտինգային ընտրակարգով մասնակցելը, կարծում եմ, դժվար չի լինի ինձ համար»,-ասաց Թորոսյանը:

Նա նկատեց՝ ընտրապայքարի մեջ է մտնելու ՔՊ-ին շատ ձայներ բերելու համար: Իսկ ընտրությունների արդյունքներից հետո ինքը կորոշի՝ կպաշտոնավարի ԱԺ-ո՞ւմ, թե՞ նախարարի պաշտոնում:

Նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումն ու չարաշահումը որևէ տեղ չեն ունենալու այս ընտրություններում: Նա բացառեց բժշկական անձնակազմի ռեսուրսի օգտագործման մեթոդով ձայներ ստանալու հնարավորությունը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան