Տնտեսություն

Արտաբյուջետային միջոցների գոյությունը նախատեսվում է սահմանափակել

1 րոպեի ընթերցում

Արտաբյուջետային միջոցների գոյությունը նախատեսվում է սահմանափակել

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում քննարկման փուլում է արտաբյուջետային հաշիվների գոյությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունը: Արտաբյուջետային միջոցները կդառնան պետական բյուջեինը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Արտաբյուջետային հաշիվների ներառումը հաջորդ տարվա բյուջեի նախագծում շատ կարևոր է: Միշտ քննարկվել է, որ արտաբյուջետային գործառնությունները ռիսկ են ներառում: Եվ որպեսզի դրանք փարատված լինեն, ներառել ենք նախագծում: Սակայն այժմ կառավարությունում քննարկման փուլում է արտաբյուջետային հաշիվների գոյությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունը: Տրամաբանությունը պարզ է, այն, ինչ ենթադրվում է, որ պետք է լինի պետական բյուջեի եկամուտ, կլինի պետական բյուջեինը»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց, թե ենթադրվում է, որ շուտով այդ նախաձեռնությունը կներկայացվի ԱԺ:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ծախսերի հարցը կքննարկվի ընդհանուր համատեքստում՝ գերակայություններից կախված, ոչ թե կապված կլինի գերատեսչության գեներացրած եկամտի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում