Հայաստանի ազգային պատկերասրահում մարվեց նկարիչ Հովհաննես Զարդարյանին նվիրված երկու նամականիշ
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի ազգային պատկերասրահում մարվեց նկարիչ Հովհաննես Զարդարյանին նվիրված երկու նամականիշ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/11/953489.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Զարդարյանի հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյան ծննդյան 100-ամյակը» թեմային նվիրված նամականիշերի մարման արարողությունն անցկացվեց նոյեմբերի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:
Նամականիշերն ունեն 170 և 230 դրամ անվանական արժեք: Դրանք տպագրված են Կանադայի «Lowe Martin Group» տպագրատանը` յուրաքանչյուրը 30 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
170 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը, իսկ 230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է նկարչի լուսանկարը` իր «Ձմեռային բնանկար» կտավի խորապատկերին:
Թողարկման օրը` 06 նոյեմբերի 2018թ.
Դիզայնը` Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը` 30 000 հ. x 2