Քաղաքականություն

Ֆելիքս Ցոլակյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՔՊ-ի ցուցակով

1 րոպեի ընթերցում

Ֆելիքս Ցոլակյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՔՊ-ի ցուցակով

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ցոլակյանը:

«Այո, մասնակցելու եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Մասնակցելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակով»,-ասաց Ցոլակյանը:

Նա նշեց, որ առաջարկը ստացել է ՔՊ-ից: Ցոլակյանը մասնակցելու է ռեյտինգային ընտրակարգով:

Նա դեռ հստակ չի որոշել խորհրդարան անցնելու դեպքում խորհրդարան կմտնի՞, թե ոչ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում